ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
19:36, 05.11.2024 | mamul.am
3765 | 1

«Գեղարդ» հիմնադրամը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանի վանդալային գործողությունները չեն սահմանափակվում միայն հուշարձանների, գերեզմանոցների և եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ։

Ադրբեջանը թիրախավորված վերացնում է հայկական գյուղերն ու թաղամասերը։ Այս անգամ ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզն ու այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ՝ քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն, իսկ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին մինչև 2022 թվականի հոկտեմբերն էր ամբողջությամբ ավերվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին