ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Գրետա Թունբերգը չի մեկնի «հայերի էթնիկ զտման մեջ մեղավոր Ադրբեջան», այլ կգա Հայաստան
19:54, 05.11.2024 | mamul.am
6064 | 0

«Հայերի էթնիկ զտման մեջ մեղավոր» Ադրբեջան էկոակտիվիստ Գրետա Թունբերգը չի մեկնի: Թույլ տալ նավթային ռեժիմին անցկացնել կլիմայական համաժողով, ըստ էկոակտիվիստի, «կեղծավորություն» է թե՛ Ադրբեջանի բնակիչների, թե՛ հայերի հանդեպ, թե՛ կլիմայի հանդեպ:

Գրետա Թունբերգն այժմ Վրաստանում է: Blankspot-ի հետ հարցազրույցում Թունբերգը կիսվել է իր պլաններով. նա ծրագրում է մնալ Վրաստանում մինչև COP29-ի սկիզբը, հետո Հայաստան մեկնել։

Աղբյուրը հիշեցնում է՝ անցած տարվա գարնանը Գրետա Թունբերգին սատարող հայտարարություն էր արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, երբ էկոակտիվիստը ցույցից հետո ձերբակալվել էր հոլանդական ոստիկանության կողմից: Ադրբեջանն ընդգծել էր COP29-ի ընթացքում կլիմայի ակտիվիստներին ազատ ցույց անելու հնարավորություն տալու կարևորությունը:

«Աբսուրդ է, որ ավտորիտար ռեժիմն ինձ օգտագործում է որպես պատրվակ՝ արդարացնելու մարդու իրավունքների իր խախտումները, (հայ) ռազմագերիներին, այլախոհներին պատանդ վերցնելը, իսկ հետո համերաշխություն է հայտնում ինձ հետ՝ ցույցի հետևանքով կալանքի տակ գտնվելու համար:

...Ես կհանդիպեմ Ադրբեջանում չգտնվող ադրբեջանցի ակտիվիստների, ինչպես նաև վրացի և հայ ակտիվիստների հետ։ Ադրբեջանական ռեժիմը, որը ճնշում է իր իսկ խաղաղ բնակչությանը, նույն ռեժիմն է, որը պատերազմ է մղում հայերի դեմ»,- նշել է Թունբերգը։

Նա եզրափակում է՝ քննադատելով այն փաստը, որ ավտորիտար երկրներում անցկացվում են կլիմայական գագաթնաժողովներ։

Աղբյուրը` blankspot.se
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին