ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Խայտառակություն. «կոնյակ» առևտրային նշանը Նիկոլ Փաշինյանը վաճառել է Ֆրանսիային կոպեկներով». Արթուր Չախոյան
21:18, 05.11.2024 | mamul.am
7035 | 4

«Հստակ ներկայացնեմ` ինչ է տեղի ունեցել: «Կոնյակ» բառը առևտրային նշան էր, որը օգտագործում էր միայն Հայաստանը: Այնինչ «կոնյակ» առևտրային նշանը, որ ասոցացվում է Հայաստանի, Երևանի հետ, Նիկոլ Փաշինյանը վաճառել է Ֆրանսիային կոպեկներով` 3 միլիոն եվրոյով, 2021 թվականին: Ու հիմա, 3 տարի անց, Նիկոլ Փաշինյանը վեր է կացել, ասում է` բա գիտեք, կոնյակ բառը հայկական չի, գյուղ ա Ֆրանսիայում, պետք է մոռանանք:

Իսկ Ֆրանսիան գնել է, որ այդ բառն ինքն օգտագործի ու դրանով կարողանա գրավել ռուսական շուկան»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասում է բլոգեր Արթուր Չախոյանը:

Արթուր Չախոյանը նաև հրապարակել է rbc-ի հոդվածը, որում հենց նշվում է, որ ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո կվճարի «կոնյակ» ապրանքանիշից հրաժարվելու համար:

rbc-ի հոդվածը, որում նշվում է, որ ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո կվճարի «կոնյակ» ապրանքանիշից հրաժարվելու համար

«Այս իշխանությունը արժեք է վաճառում, սա խայտառակություն է: Այսինքն, վաղն էլ Թուրքիան կարող է 3 միլիոնով այս իշխանություններից գնել «Հայաստան» բառը»,- եզրահանգում է բլոգերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին