Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ նախագահական ընտրություններն, անշուշտ, կարևոր են:
Սակայն ով էլ ընտրվի աշխարհի թիվ մեկ գերտերության նախագահ՝ Հարիսը, թե Թրամփը, չի կարող կասեցնել միաբևեռ աշխարհի փլուզման գործընթացը և ոչ էլ վերացնելու է ամերիկյան հասարակության բևեռացումը:
Մյուս կողմից, այսօր նաև Քոնգրեսի ընտրություններ են ու, մեծ հավանականությամբ, Ներկայացուցիչների պալատը կամ Սենատը գտնվելու են Նախագահին մրցակից ուժի քաղաքական վերահսկողության ներքո:
Մի խոսքով, չի կարելի բացարձակացնել ԱՄՆ նոր նախագահի քաղաքական դերակատարությունը»: