Ուկրաինական բանակի պաշտպանությունը Դոնբասում մոտ է փլուզման. այս մասին հայտնում է Forbes-ը։ Հոդվածի հեղինակի կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Ուկրաինայի զինված ուժերը կորցնեն Կրասնոարմեյսկ (ռուսական անվանումը՝ Պոկրովսկ) բնակավայրը։ Բացի այդ, հրապարակման մեջ նշվում է, որ ուկրաինական կողմի փորձերը՝ Կուրսկի շրջան ներխուժելով շեղել ռուսական բանակին Դոնբասում հարձակումից, ձախողվել են։ Չնայած Ռուսաստանի տարածաշրջանում մարտերին՝ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է հարձակողական գործողություններ իրականացնել։ Հարկ է նշել, որ ավելի վաղ Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ ռուսական զորքերին հաջողվել է մտնել Տրուդովոյե գյուղ, որը գտնվում է Կուրախովո քաղաքից հարավ։ |
Բաժանորդագրվել լրահոսին