«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Վահե Ղալումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ կարգապահական վարույթներ հարուցե՞լ են Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի և մյուս ՔՊ-ականների նկատմամբ, որոնք խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հասցեին որոշ հայտարարություններ էին արել: Մասնավորապես՝ Աղազարյանն «արա»-ով էր դիմել, Նարեկ Զեյնալյանն էլ հորդորել էր Քյարամյանին՝ ԱԺ պատգամավորի հետ խոսելիս սահմանափակել իր ժեստիկուլյացիան՝ «մատով խոսելը»։ Երկու պատգամավորն էլ «հարցաքննվել» են Վերահսկիչ հանձնաժողովում՝ հաստատեց Ղալումյանը, սակայն հրաժարվեց պատասխանել, թե կարգապահական վարույթ հարուցե՞լ են և ուղարկել ՔՊ վարչություն, որը պետք է վերջին խոսքն ասի․ «Դրանք ներկուսակցական հարցեր ու խնդիրներ են, որոնց մասին ես չեմ կարող խոսել»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին