ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 «տատանվող» նահանգներից 6-ում, որոնք որոշիչ դեր ունեն ընդհանուր արդյունքների հարցում, համապատասխան գնահատական են ներկայացրել Fox News-ը, The New York Times-ը, The Washington Post-ը և Axios-ը։ Թրամփը մասնավորապես առաջատար է Վիսկոնսինում, Միչիգանում, Նևադայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում և Արիզոնայում: Փենսիլվանիայում արդյունքները դեռ որոշակի չեն: «Տատանվող»-ն այն նահանգներն են, որտեղ արդյունքն անկանխատեսելի է ու պարզ է դառնում միայն ընտրությունից հետո. դրանք ունեն որոշիչ ձայներ: Այս նահանգներում դեմոկրատների ու հանրապետականների վարկանիշները սովորաբար մոտ են միմյանց, իսկ ժողովրդագրության փոփոխությունները և քաղաքային ու գյուղական շրջաններում առկա տարբեր տեսակետները անկանխատեսելի են դարձնում վերջնարդյունքը՝ յուրաքանչյուր ընտրական տարում: Նույնիսկ աննշան փոփոխությունը կարող է ազդել ողջ նահանգի ընտրության արդյունքի վրա՝ առավելություն տալով դեմոկրատ կամ հանրապետական թեկնածուին: |
Բաժանորդագրվել լրահոսին