ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ադրբեջանի ԱԽ քարտուղարը Հայաստանին սպառնացել է «երկաթյա բռունցքով»»․ Տիգրան Աբրահամյան
10:12, 06.11.2024 | mamul.am
2583 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա բռունցքով»:
Հիշեցնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններում գործում է այդ տրամաբանությունը:
Զուգահեռ, նախօրեին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից իրականացվող միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ինչից հետո պաշտոնական Երևանը ստիպված է եղել, հատուկ ընթացակարգով, այդ մասին տեղեկացնել ԵՄ և Բելգիայի իշխանություններին:
Այս մթնոլորտում, ուժի և դրա սպառնալիքի պայմաններում որևէ փաստաթուղթ` ինչ անվանում էլ ունենա, չի կարող մեր տարածաշրջանին երկարաժամկետ խաղաղություն և կայունություն բերել:
Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը ադրբեջանական թերթի համար իր հոդվածում նշել է, թե «մի շարք օտարերկրյա պետություններ և կազմակերպություններ փորձում են Հայաստանի տարածքն օգտագործել նոր սպառնալիքներ ստեղծելու համար, ինչը միայն սրում է տարածաշրջանում առանց այն էլ բարդ իրավիճակը»։

Նա սպառնացել է՝ ասելով, որ Բաքուն կարող է Երևանին «ստիպել» ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն «մեծահոգաբար» փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և որ «նման ռևանշիստական ​​քաղաքականության ֆոնին Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր անվտանգության համակարգը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին