ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ամեն տեղ փրկություն ու հույս ենք փնտրում, բացի իրական տեղից»․ Կարեն Հովհաննիսյան
10:30, 06.11.2024 | mamul.am
892 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն տեղ փրկություն ենք փնտրում, հույս ենք փնտրում, ամեն տեղ ու ամենքի մեջ, բացի իրական տեղից։ Մեկ դեպի Ամերիկա ենք նայում, մեկ՝ Եվրոպա, մեկ Ռուսաստան, մեկ օտար երկրի գործող իշխանությանը, մեկ՝ ընդդիմությանը, մեկ՝ անվանի ֆուտբոլիստին, մեկ անվանի երաժիշտին, մեկ պատմությանն ենք նայում, մեկ՝ գալիքին, այդպես իրական տեղում չփնտրելով․․․
Իրական տեղը հենց մեր մեջ է։ Իրար պետք է նայենք, իրար մեջ փնտրենք հույսն էլ, հավատն էլ, փրկությունն էլ։ Մենք ենք մեր ամեն ինչը, որ կարող ենք անշահախնդիր կյանքը տալ, առողջությունը տալ, ունեցվածքը տալ հանուն Հայրենիքի փրկության, հզորացման, ուժեղացման, հաղթանակի․․․ Հենց ինքներս մեզ դեմքով դարձանք, հենց ինքներս մեզ նայեցինք, որպես մեր փրկիչ, որպես մեր հզորացման ուժ, այ այդ ժամանակ էլ բռունցքով անակնկալ կիջնենք թշնшմու գլխին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին