Չնայած ձայների հաշվարկը շարունակվում է, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և այլք շնորհավորել են Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Իր շնորհավորական ուղերձում Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին՝ տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Ես հիշում եմ մեր հրաշալի հանդիպումը սեպտեմբերին, երբ մանրամասն քննարկեցինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը, «հաղթանակի» ծրագիրը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան կասեցնելու ուղիները։ Բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը գլոբալ հարցերում «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Սա այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել խաղաղությունը Ուկրաինայում»: |
Բաժանորդագրվել լրահոսին