ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցի օրոք ԱՄՆ-ում հաջողություններ չենք ունեցել»․ Ոսկան Սարգսյան
17:30, 06.11.2024 | mamul.am
1294 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփն ընտրվելու է ԱՄՆ նախագահ, դրանից ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշակի փոփոխություններ կկրի։ Որպեսզի Հայաստանը կարողանա օգտվել արտաքին քաղաքական նոր իրավիճակից, պետք է ունենա արհեստավարժ, հավասարակշռված դիվանագիտություն, պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Նիկոլ Փաշինյանը իր անգլերենի ուսուցչուհի, դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու Լիլիթ Մակունցին դարձրել է աշխարհի թիվ 1 երկիր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Վերջինիս օրոք մենք ԱՄՆ-ում հաջողություններ չենք ունեցել, հազիվ թե առաջիկայում ունենանք։ Դա նույնն է, որ վարսավիրին նշանակես վիրաբույժ ու հույս ունենաս, որ նրա կողմից վիրահատվածները կառողջանան»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին