ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Փաշինյանի առանձնատան մոտ հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է
16:48, 06.11.2024 | mamul.am
2309 | 0

«ԱրմԼուր»-ը գրում է․ «Նախօրեին հայտնել էինք, որ կեսգիշերին «Դվին» հյուրանոցի մոտակայքում, որտեղ հարևանությամբ գտնվում է նաև կառավարական ամառանոցը, հրավառություն է եղել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին ԱԱԾ պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանը, ըստ մամուլի, ազատվել էր աշխատանքից այն պատճառով, որ մեծ հրավառություն էր եղել նույն «Դվին» հյուրանոցի տարածքում, սակայն նախապես ՊՊԾ-ն տեղեկացված չէր այդ մասին, հետևաբար՝ նաև վարչապետը:

Հավելենք, որ ըստ օրենքի հրավառություն անելն արգելվում է՝ սկսած ժամը 23։00-ից մինչև 07։00-ն, իսկ օրենքը խախտելու դեպքում օրինախախտը կտուգանվի մինչև 3 միլիոն դրամի չափով։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից փոխանցեցին, որ հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է, իրականացվում է վարչարարություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին