ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
17:24, 06.11.2024 | mamul.am
641 | 0

Ընթանում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) դատական նիստը:
Այսօր դատարանը որպես վկայի հարցաքննում է գործում նշված հաղորդմանը մեկնաբանություն գրած քաղաքացուն՝ պարզելու՝ արդյո՞ք նրա համար նորմալ է եթերում հայհոյանք լսելը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին