ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2024 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2024 թվականի նոյեմբերի 6-ից Լիանա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»։ |
Բաժանորդագրվել լրահոսին