Իսրայելի Արդարադատության բարձր դատարանը Բենիամին Նեթանյահուին, կառավարությանը և գլխավոր դատախազին պարտավորեցրել է մինչև նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ն պատասխանել մի քանի կազմակերպությունների միջնորդություններին, որոնք պահանջում են կասեցնել Յոավ Գալանտի հրաժարականը պաշտպանության նախարարի պաշտոնից, հայտնում է Ynet պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ոստիկանությունը մոտ 40 մարդու է ձերբակալել Թել Ավիվում բողոքի ցույցերը ցրելու ժամանակ: Ցուցարարները բողոքում էին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հրաժարականի դեմ։ |
Բաժանորդագրվել լրահոսին