Օրերս Երևանի Օղակաձև զբոսայգու «Ընթերցասերը» պուրակում տեղադրվել է «Գրքասերը» անվանումն ստացած քանդակը։ Պուրակը բացվել էր «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և միջոցներով: Քանդակն ստեղծվել է Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում նահատակված, մեծ ընթերցասեր Ալեն Մարգարյանի կերպարով: Քանդակի հեղինակը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է: |
Բաժանորդագրվել լրահոսին