Կենտրոնական Ասիայից ՌԴ ժամանած ներգաղթյալները զանգվածային ծեծկռտուք ու դանակահարություն են իրականացրել Մոսկվայի բնակելի շենքի պատուհանների տակ։ Դեպքի վայր ժամանած քննիչները պարզել են, որ կոնֆլիկտն սկսվել է այդ շենքի բնակարաններից մեկում, որտեղ ապրել են Ղրղզստանից եկած մարմնավաճառներ
Վերջինները պատմել են, որ դժգոհ հաճախորդն սկսել է բղավել ու հետ պահանջել գումարը, իսկ հետո զանգահարել ընկերներին, որոնք բարձրացել են բնակարան ու սկսել սպառնալ։
Կանայք օգնության խնդրանքով դիմել են ընկերներին, որոնք նույնպես ավտոմեքենայով մոտեցել են և ծեծկռտուք է սկսվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բաժին է բերման ենթարկել ութ տղամարդու և երկու կնոջ։ Աղջիկների նկատմամբ մարմնավաճառությամբ զբաղվելու և կեցության կանոնները խախտելու համար արձանագրություններ են կազմվել։ Ռուսաստանում ապօրինի գտնվող Ղրղզստանի վեց քաղաքացիների առնչությամբ արձանագրություններ են կազմվել մանր խուլիգանության հոդվածով։