ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ըստ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի` մորեխների, խավարասերների միակ մեղավորը թեղիներն են». Քրիստինա Վարդանյան
00:12, 07.11.2024 | mamul.am
949 | 0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ մամուլի՝ Երևանում շատացել են մորեխները և այլ միջատները, որոնք բնակիչներին անհանգստացնում են։ Հարցը պարզաբանելու համար փորձառու միջատաբանի փոխարեն, դիմել են այդ ոլորտից անտեղյակ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարին, ով բոլոր հարցերին մեկ պատասխան ունի (ոջիլի պատմությունն է)։ Նյութից պարզվում է, որ մորեխների, զատիկների, խավարասերների, ինվազիվ տարբեր միջատների և վնասատուների միակ մեղավորը ԹԵՂԻՆԵՐՆ են և երբ հատվեն բոլորը, հարցը կկարգավորվի։ Աբսուրդ։ Լավ, վերջ լինելու է այս քարոզչությանը… Ծառերը բնակչության կյանքի վահանն են, դաշտում չեք, սա շոգ, արևոտ գերկառուսապատված քաղաք է, տասնյակ ռիսկերով լի արհեստական միջավայր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին