«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահի հանրային վարքը դատապարտելի է դարձել անգամ ՔՊ-ամերձ օմբուդսմենի համար: 2) Ճի՞շտ եք համարում արդյոք ԱԺ նախագահի նման պահվածքը, թե՞ ոչ: Խնդրում եմ արձագանքել վերոնշյալ միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի արտահայտությանը»: Հարցմանն ի պատասխան՝ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ արձագանք կամ մեկնաբանություն օմբուդսմենը կարող է տալ միայն բողոքի դեպքում։ «Վերոգրյալի հաշվառմամբ՝ պաշտպանը չի մեկնաբանում առանձին պաշտոնյաների և հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքը»: Բայց միաժամանակ ՄԻՊ գրասենյակից հարկ են համարում տեղեկացնել, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զանկացած դրսևորումների անթույլատրելիությանն անդրադարձել է 2023 թվականի իր տարեկան հաղորդմամբ՝ ներկայացնելով նաև միջազգային և ներպետական իրավական չափանիշները։ Թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոնկրետ ինչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին