«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հավաքել է իր թիմին, մասնավորապես «Հայաստան» դաշինքի խորհրդարանական ֆրակցիային: Մի քանի ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել դաշինքի կենտրոնական գրասենյակում և ձգվել է մինչև ուշ երեկո: «Այո, հաստատում եմ, որ ֆրակցիայի նիստ է տեղի ունեցել դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Քննարկել ենք ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա։ Նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նման նիստերը պարբերական բնույթ են կրում», մեզ փոխանցեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը»։
|
Բաժանորդագրվել լրահոսին