ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հարիսի հետընտրական ելույթը օրինակելի է»․ Հակոբ Բադալյան
09:54, 07.11.2024 | mamul.am
1744 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Օրինակելի է ԱՄՆ նախագահի պարտված թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարրիսի հետընտրական ելույթի հետևյալ մասը, որ մեջբերում եմ.

«Ամերիկյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքը այն է, որ, երբ մենք պարտվում ենք ընտրությունը, մենք ճանաչում ենք արդյունքը: Այդ սկզբունքը, ինչպես ցանկացած այլ, տարբերակում է ժողովրդավարությունը միապետությունից կամ տիրանիայից, և ցանկացածը, որ փնտրում է հանրային վստահություն, պետք է հարգի այն: Մեր երկրում մենք պետք է հավատարմություն պահենք ոչ թե նախագահի կամ կուսակցության, այլ ԱՄՆ Սահմանադրության, մեր խղճի և մեր Աստծու հանդեպ: Իմ նվիրվածությունը բոլոր երեքին՝ պատճառն է, որի համար ես այստեղ եմ»:

Հարրիսը հայտարարել է, որ ընտրված նախագահ Տրամպի հետ հեռախոսազրույցում շնորհավորելով նրան, հայտնել է նաև, որ ինքն ու իր թիմը կաջակցեն նրան անցումային շրջանում և կապահովեն իշխանության սահուն փոխանցումը:

Տրամպի հետ հեռախոսազրույցում նրան շնորհավորելով, իշխանության սահուն անցում էր խոստացել նաև նախագահ Բայդենը:

Սա ամերիկյան քաղաքական մշակույթի ու նաև իրավագիտակցության ֆունդամենտալ ասպեկտ է, որի վրա պահպանվում է Ամերիկան: Եվ համակարգային ճգնաժամի մեջ գտնվող ամերիկյան էլիտաներն այդուհանդերձ չեն կորցնում դրա պահպանության կարևորության գիտակցումը, հստակ պատկերացնելով, որ այն կորցնելու դեպքում աներկբա կորցնելու են նաև Ամերիկան:

Իհարկե սա չի նշանակում, որ այն պահպանելու դեպքում երաշխավորվելու է ԱՄՆ ապագան, որովհետև այդ ապագան իսկապես ենթակա է թե ժամանակի, թե համակարգային ճգնաժամի փորձությանը: Բայց, այդուհանդերձ մշակութային և իրավագիտակցական վերը նշածս ողնաշարը պահպանելը նվազագույնն է, որ կարող են անել էլիտաները:

Շատ կարևոր է, որ իշխանության սահուն փոխանցման մասին խոստումը, որ տալիս են թե Բայդենը, թե Հարրիսը, չլինի լոկ հրապարակային խոստում: Այսինքն, գործողությունները համապատասխանեն գործերին, որովհետև դա կարևոր է նաև միջազգային ասպարեզի համար:

Մինչև Բայդենի ու Հարրիսի այդ հավաստիացումները, ինքս անդրադարձել էի իշխանության փոխանցման հարցին, դրա կարևորությանը: Որովհետև ներկայիս միջավայրում դա ոչ միայն ներամերիկյան, այլ ըստ էության համաշխարհային սկզբունքային հարց է, թեկուզ այս պարագայում իհարկե որոշակի այլ ասպեկտներից ելնելով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին