ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ո՞նց է լեզուդ պտտվելու՝ դրսում ասես՝ ՀՀ-ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»․ Վահե Սարգսյանը՝ Տիգրան Բալայանին
10:00, 07.11.2024 | mamul.am
2531 | 0

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրան Բալայան, դու մի կես ժամ չդիմացար ադրբեջանցիների ձեռքին ու արար աշխարհին բողոքեցիր, որ (Եվրոպայի սրտում) քեզ ուզել են սպանել...
Հետաքրքիր է՝ էս ընթացքում հեչ քո վերևներին հարցրե՞լ ես՝ Պրագայում Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելուց հետո ո՞նց էիք հայտարարում, թե «հայ համայնքի իրավունքները» պետք է պաշտպանված լինեն Ադրբեջանի կազմում, ո՞նց...
Ու, ընդհանրապես, ինքդ քեզ հարցրել ե՞ս, թե ոնց ես մինչև հիմա դեսպան մնացել, ու ոնց է լեզուդ պտտվելու, որ դրսում ասես՝ այո, ՀՀ-ն, որին ես ներկայացնում եմ, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Իմ տոհմին ծնունդ տված Արցախը, հորս՝ վաստակաշատ Կիմ Բալայանի կյանքի ու պայքարի իմաստ Արցախը»։
Հիշեցնենք՝ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին