ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թուրքիան շարունակելու է թշնամական քաղաքականությունը, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի հետ համաձայնության չգնա»․ Տիգրան Աբրահամյան
10:24, 07.11.2024 | mamul.am
587 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունը պատրանքներ ունի հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որի ղեկավարը որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիք Հայաստանի դեմ տարած ադրբեջանական հաղթանակն է վկայակոչում:
Ավելին, այդ երկրի` Թուրքիայի, ղեկավարը բաց հայտարարում է, թե որքան էլ Հայաստանյան իշխանությունը իրենց «քսմսվի», Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Անկարային մեծ դեր վերապահի, Ցեղասպանությունն ուրանա մեկ է` իրենք Հայաստանի հետ կկարգավորեն հարաբերությունները, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքվի:
Պարզ ասած, մինչև Հայաստանն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական իր քաղաքականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին