ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունը պատրանքներ ունի հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որի ղեկավարը որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիք Հայաստանի դեմ տարած ադրբեջանական հաղթանակն է վկայակոչում:
Ավելին, այդ երկրի` Թուրքիայի, ղեկավարը բաց հայտարարում է, թե որքան էլ Հայաստանյան իշխանությունը իրենց «քսմսվի», Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Անկարային մեծ դեր վերապահի, Ցեղասպանությունն ուրանա մեկ է` իրենք Հայաստանի հետ կկարգավորեն հարաբերությունները, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքվի:
Պարզ ասած, մինչև Հայաստանն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական իր քաղաքականությունը»: