ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Նիկոլի բուդապեշտյան հեծանվային մանիպուլյացիան». Գագիկ Համբարյան
14:06, 07.11.2024 | mamul.am
2217 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի բուդապեշտյան հեծանվային մանիպուլյացիան.

Հեծանվասեր Նիկոլը ժողջանին զբաղեցնելու համար որոշել է իր այցելած քաղաքներում ևս հեծանիվ վարել՝ նույն ժողջանին հավատացնելով, որ իր այդ հեծանվային պրոմենադները ոչինչ չի նստում ժողջանի վրա, և ինքը, իբր, սովորական մահկանացուի կյանք է վարում, որի վառ ապացույցներ են հոտած և ծուռտիկ ատամները, մշտապես փնթի տեսքը և հեծանիվը։

Սակայն Նիկոլի հասարակ հեծանվային թատերական ներկայացումների պատմությունը հօդս ցնդեց Մոսկվայում, երբ սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՌԴ մայրաքաղաքում հասարակ քաղաքացի Նիկոլի հեծանվային վոյաժը նկարահանել էին, և պարզվել էր, որ ժողջանի մասնիկ Նիկոլը հեծանիվ վարելիս շրջապատված է թիկնապահներով և 10 մեքենայից բաղկացած շարասյունով, որի մեջ կար նույնիսկ շտապօգնության մեքենա:

Նույնիսկ դեբիլն է հասկանում, որ դա շատ թանկ հաճույք է, և այդ ամենը վճարվում է ՀՀ պետբյուջեից։ Դե բոլորն էլ հասկացան, որ Նիկոլի «ժողջանի ծոցից ելած լինելու» փուչիկը պայթեց, քանի որ ժողջանը թիկնապահներով և պադավատներով շրջապատված հեծանիվ չի վարում:

Եվ ահա, քիչ առաջ Բուդապեշտից հեծանվասեր կապիտուլյանտ Նիկոլը տեսանյութ է հրապարակում իր ինսթագրամի էջում՝ թե բա «չկանգնեցնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ լինենք»: 34 վայրկյանանոց տեսանյութից շատ պարզ երևում է, որ Նիկոլին ուղեկցում են ոստիկանական մեքենաներ, քանի որ նրանց վառվող-մարող լույսերը պարզ արձակվում են Նիկոլի շորերի և շրջակա միջավայրի վրա, և ամբողջ տեսանյութում կարելի է լսել այդ մեքենաների ազդանշանները:

Քանի որ Նիկոլի հեծանվավազքային տեսանյութը ամբողջությամբ փչացրել են հունգարացի ոստիկանները իրենց լույսերով և «կլկլոցներով», սա էլ որոշել է իր երկրպագուներին կրկին հիմարի տեղ դնել՝ թե բա այդ ոստիկաններն իրեն չեն ուղեկցում և ավելին՝ ինքը վախենում է խայտառակվելուց, որ հանկարծ կանգնեցնեն և իմանան, որ կանգնեցրել են Հայաստանի վարչապետին:

Հետաքրքիր է, կապիտուլյանտ ոչնչությունը հակահայ Օրբանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելու է արցախցի երեխաներին նվաստացնելու հետ կապտված օրերս տեղի ունեցած միջադե՞պը, թե՞ դա նրան չի հետաքրքրում, և կարևորը ժողջանին հիմարություններով, օրինակ՝ հեծանիվ քշելով զբաղեցնելն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին