Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի բուդապեշտյան հեծանվային մանիպուլյացիան. Հեծանվասեր Նիկոլը ժողջանին զբաղեցնելու համար որոշել է իր այցելած քաղաքներում ևս հեծանիվ վարել՝ նույն ժողջանին հավատացնելով, որ իր այդ հեծանվային պրոմենադները ոչինչ չի նստում ժողջանի վրա, և ինքը, իբր, սովորական մահկանացուի կյանք է վարում, որի վառ ապացույցներ են հոտած և ծուռտիկ ատամները, մշտապես փնթի տեսքը և հեծանիվը։ Սակայն Նիկոլի հասարակ հեծանվային թատերական ներկայացումների պատմությունը հօդս ցնդեց Մոսկվայում, երբ սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՌԴ մայրաքաղաքում հասարակ քաղաքացի Նիկոլի հեծանվային վոյաժը նկարահանել էին, և պարզվել էր, որ ժողջանի մասնիկ Նիկոլը հեծանիվ վարելիս շրջապատված է թիկնապահներով և 10 մեքենայից բաղկացած շարասյունով, որի մեջ կար նույնիսկ շտապօգնության մեքենա: Նույնիսկ դեբիլն է հասկանում, որ դա շատ թանկ հաճույք է, և այդ ամենը վճարվում է ՀՀ պետբյուջեից։ Դե բոլորն էլ հասկացան, որ Նիկոլի «ժողջանի ծոցից ելած լինելու» փուչիկը պայթեց, քանի որ ժողջանը թիկնապահներով և պադավատներով շրջապատված հեծանիվ չի վարում: Եվ ահա, քիչ առաջ Բուդապեշտից հեծանվասեր կապիտուլյանտ Նիկոլը տեսանյութ է հրապարակում իր ինսթագրամի էջում՝ թե բա «չկանգնեցնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ լինենք»: 34 վայրկյանանոց տեսանյութից շատ պարզ երևում է, որ Նիկոլին ուղեկցում են ոստիկանական մեքենաներ, քանի որ նրանց վառվող-մարող լույսերը պարզ արձակվում են Նիկոլի շորերի և շրջակա միջավայրի վրա, և ամբողջ տեսանյութում կարելի է լսել այդ մեքենաների ազդանշանները: Քանի որ Նիկոլի հեծանվավազքային տեսանյութը ամբողջությամբ փչացրել են հունգարացի ոստիկանները իրենց լույսերով և «կլկլոցներով», սա էլ որոշել է իր երկրպագուներին կրկին հիմարի տեղ դնել՝ թե բա այդ ոստիկաններն իրեն չեն ուղեկցում և ավելին՝ ինքը վախենում է խայտառակվելուց, որ հանկարծ կանգնեցնեն և իմանան, որ կանգնեցրել են Հայաստանի վարչապետին: Հետաքրքիր է, կապիտուլյանտ ոչնչությունը հակահայ Օրբանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելու է արցախցի երեխաներին նվաստացնելու հետ կապտված օրերս տեղի ունեցած միջադե՞պը, թե՞ դա նրան չի հետաքրքրում, և կարևորը ժողջանին հիմարություններով, օրինակ՝ հեծանիվ քշելով զբաղեցնելն է»: |
Բաժանորդագրվել լրահոսին