«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ից մեկնարկել էր ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ 60 օրվա ընթացքում` սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը, նախաձեռնող խումբը պետք է հավաքեր 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Նախաձեռնող խմբին հաջողվել է հավաքել 60 000 ստորագրություն, որն այսօր «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ներկայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ |
Բաժանորդագրվել լրահոսին