Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նա կրկին հաստատել է Իրանի դիրքորոշումը․ դեմ են ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության։ «Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ»,-ասել է նա։ |
Բաժանորդագրվել լրահոսին