ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թեհրանը կողմ է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը»․Սոբհանի
11:36, 07.11.2024 | mamul.am
894 | 0

Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նա կրկին հաստատել է Իրանի դիրքորոշումը․ դեմ են ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության։ «Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ»,-ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին