ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ԵԱՏՄ անդամակցելու և ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին»․ Էդուարդ Շարմազանով
12:48, 07.11.2024 | mamul.am
883 | 0

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու և ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արևմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։
Ավելին, չեն հեռանալու նաև ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն։
Հետևաբար, Նիկոլի մարազմատիկ թեզերը, թե ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից անլուրջ էին։
ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանն ու բազմիցս սուր քննադատել նիկոլական ռեժիմի հակառուսական դեմարշները։
ՀՀԿ-ն 2007 թվականից համագործակցության հուշագիր ունի «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ, իսկ վերջին տարիներին այդ համագործակցությունը նոր թափ է ստացել։
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր, որ ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ։
Ու ՀՀ այսօրվա տնտեսական ակտիվությունը նախ և առաջ պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ընդունվեց ՀԱՊԿ ռազմավարական ծրագիրը։
2010-ին ՀՀ և ՌԴ նախագահների արձանագրությամբ մինչև 2044թ. երկարաձգվեց 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում։
Այս ամենն արվում էր ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։
Առաջիկայում ՀՀԿ-ն էլ ավելի է զարգացնելու իր միջազգային կապերը գործընկեր կուսակցություննեի ու, մասնավորապես, «Միասնական Ռուսաստան»-ի հետ։
ՀՀԿ ԳՄ-ն ու Խորհուրդը, ինչպես նաև ՀՀԿ Երիտասարդական, Ուսանողական ու Կանանց խորհուրդներն արդյունավետ համագործակցում են մեր միջազգային գործընկերների հետ։
Նպատակը մեկն է՝ սպասարկել ՀՀ, հայության ու արցախայության շահը։
Իսկ դա արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ թե՛ դաշնակիցներ և թե՛ գործընկերներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին