ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով հարցին՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բոլոր հայացքները՝ շեշտեց.«Եթե չկիսեի, այստեղ չէի լինի»։ Հարցին՝ կիսո՞ւմ է նաև այն քաղաքական դիրքորոշումը, որի համաձայն՝ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում և Հայաստանը պետք է ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Գալյանը պատասխանեց․ «Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին, որի մասին պարոն վարչապետը շատ հասկանալի, պարզ մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում և այդ գաղափարներն, այո, ամբողջությամբ կիսում եմ։ Մեր պետությունը բավականին բարդ ճանապարհ է անցել, մեզանից որևէ մեկը տարիներ առաջ գուցե չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ հայտնվելու ենք։ Հիմիկվա պայմաններում, այսօր, այստեղ ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և բոլորս, այդ թվում՝ նաև ես, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»,-ասել է նա։ |
Բաժանորդագրվել լրահոսին