Ինչպես հայտնի է Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի 11-րդ խմբագրությունը։ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների շուրջ համաձայնություն դեռ չկա. «Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմ բանակցային գործընթացում: Կան հարցեր, որոնք շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Մեր առաջարկը նաև ուժի մեջ է մնում: Այնուամենայնիվ, մենք ստացել ենք 11-րդ խմբագրությունը և կմտածենք ժամկետներում պատասխանելու մասին»,- ասաց նա։ |
Բաժանորդագրվել լրահոսին