«Մեր առևտաշրջանառության ծավալը կազմում է 700 մլն դոլար և, երկու երկրների ղեկավարները արդեն 3 մլրդ-ի շեմ են սահմանել։ Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծվեն»,-Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարահի Սիսիան-Քաջարան հատվածի կարևորությանը․ «Ճանապարհի այդ հատվածը կկարողանա խթանել տրանսպորտի ընթացքը։ Դրանից հետո Քաջարանի թունելի հարցն է լինելու։ Երբ որ բոլորը ավարտվեն, բեռնատարների քանակը օրական 600-ից կդառնա մի քանի հարյուրավոր։ Մենք այդ հեռանկարով ենք աշխատում»,- նշեց դեսպանը՝ հավելելով․ «Հայաստանն Իրանին կապող կամուրջը, որ գոյություն ունի Արաքս գետի վրա, բավարար չէ, կկառուցենք նորը, որպեսզի դրանով կարողանանք ապահովել թողունակությունը»։ |
Բաժանորդագրվել լրահոսին