«Ռազմագերիների հարցը մշտապես մեր օրակարգում է․․․ Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և մեզ փոխանցում են տեղեկատվություն նաև նրանց առողջական վիճակի մասին»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: «Բացի դրանից՝ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային իրավապահ կառույցների և տարբեր այլ գործընկերների հետ, օրինակ՝ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի հետ, որոնք հստակ մանդատ ունեն այս խնդիրներով զբաղվելու»,- նշեց փոխնախարարը: Անդրադառնալով COP-29-ից առաջ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր վերադարձի հարցին, Վահան Կոստանյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ի առաջնահերթությունների թվում է մեր բոլոր հայրենակիցների վերադարձի հարցը»: |
Բաժանորդագրվել լրահոսին