«Քանի որ Իրանից Հայաստան ճանապարհի մի հսկայական հատված անցնում է Սյունիքի մարզով, ապա հայ-իրանական հարաբերությունների խորացումը մեծապես կախված է նաև Սյունիքի մարզից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին շատ է ակտիվացել հայ-իրանական համագործակցությունը։ «Վերջին 1 տարվա ընթացքում մի քանի խոշոր հանդիպումներ են տեղի ունեցել թե՛ էստեղ, թե՛ Երևանում՝ տարբեր նախարարություններում։ Դրանք վերաբերում են հիմնականում ճանապարհաշինարարությանը, հանքարդյունաբերությանը։ Այս պահին խոշորագույն ծրագրերից մեկը «Հյուսիս-հարավ»-ն է։ Նպատակը զարգացում ապահովելն է, որի համար էլ մեզ պետք են ենթակառուցվածքներ։ Մարզում ոչ միայն «Հյուսիս-հարավ» ծրագիրն է, այլ նաև Մեղրու մաքսային ամնցակետի արդիականացման ծրագիրը»,-նշեց մարզպետը։ |
Բաժանորդագրվել լրահոսին