Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ թեև իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, այդուհանդերձ, Մոսկվան իրավիճակի բարելավման նախադրյալներ է տեսնում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, ապա իրավիճակը շարունակում է մնալ բարդ, սակայն դրա բարելավման նախադրյալները կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ արևմտյան երկրները, որոնք, մեղմ ասած, ոչ բարյացկամ նպատակներ են հետապնդում։ Սա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»,- ասել է Նա։ Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին