Ֆրանսիան աջակցություն է հայտնում Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս մասին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Մեր ընդհանուր շահերից է բխում Հարավային Կովկասում կայունությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության հաստատմանը նպաստելը»,- ասել է Մակրոնը։ |
Բաժանորդագրվել լրահոսին