ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երբ երկրի ղեկավարը Փաշինյանն է, այդ երկրի հասարակությունը պետք է շունչը պահած հետևի Թրամփին»․ Վահե Սարգսյան
18:30, 07.11.2024 | mamul.am
1049 | 0

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ մի երկրում Նիկոլ Փաշինյանն է ղեկավարը, պարզ է, որ այդ երկրի հասարակությունը պետք է շունչը պահած հետևի Թրամփին, իբրև իր ճակատագրի որոշող:
Պինդ երկրում, երբ ղեկը հուսալի ձեռքերում է, իսկ ապագան՝ երաշխավորված, մարդկանց ավելի շատ հետարքրում են իրենց գործերը, այլ ոչ մեկ ուրիշ երկրի, թեկուզ և գերտերության:
Բայց քանի որ Հայաստանը հատկապես պատերազմից հետո դարձել է որբի գլուխ, պետականության նավը սասանված է, իշխանությունը՝ Ալիևի խամաճիկ, պարզ է, որ մարդիկ ապրելու են ուրիշ երկրների կյանքով, հույս են կապելու ոչ թե սեփական, այլ ուրիշ երկրի ղեկավարների հետ՝ սպասելով հրաշքի, որ գուցե մի հրաշքով մի բան փոխվի...
Իսկ հրաշքներ լինո՞ւմ են....»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին