ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՔՊ-ականներն առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը
18:48, 07.11.2024 | mamul.am
3261 | 0

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական ևս երկու պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:

Նրանք առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը․

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Իշխանական պատգամավորներն առաջարկում են օրհներգի տեքստը շարադրել հետևյալ կերպ․

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Իր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան:

Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին