ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Վթարի ենթարկված երթուղայինում 15 ուղևոր է եղել
19:24, 07.11.2024 | mamul.am
5635 | 0

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ «Պոլկովնիկի» օբյեկտի մոտ բախվել են «BMW X5» և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «ԶԻԼ» մակնիշի վարորդի կողմից «BMW X5»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: «Գազել»-ն սպասարկում է Հրազդան-Քաղսի-Երևան երթուղին ու ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, «BMW»-ի վարորդը, «Գազել»-ի վարորդն ու նրա կողքին եղած ուղևորները եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին