ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երեկ անհանգիստ աղմկում էին, այսօր հոգնած և հիասթափված լռում են»․ Մհեր Հակոբյան
21:42, 07.11.2024 | mamul.am
1758 | 1

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ անհանգիստ աղմկում էին, այսօր հոգնած և հիասթափված լռում են, իսկ վաղը, երբ կվերջանա Բուդապեշտի հանդիպումը, ողջ ճշմարտությունն իր պարզ ու հասարակ տեսքով կկանգնի բոլորի առջև: Հետո..., հետո հիմնականում կմոռանան, թեև չեն զլանա այնուհանդերձ մի քանի կոպեկ գցել բզկտված Ուկրաինայի առջև, որպեսզի գոնե մինիմալ տեսքով կարգի բերեն վերջինիս և պատրաստ պահեն՝ ապագայում Ռուսաստանին նորից հարվածելու համար...
Վերջում..., իսկ վերջում կմնան միայն զոհերը՝ մեկ միլիոն կանայք և տղամարդիկ, որոնք երկու կողմից էլ ընկան հանուն այն բանի, որ աշխարհի ուժեղները ծնկի բերեն Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն էլ կարողանա վերահաստատել իր տեղը աշխարհի նույն այդ ուժեղների շարքում, կմնան մի քանի միլիոն վիրավորները և խեղվածները...
...Հասարակ մարդիկ զոհ գնացին, հասարակ մարդկանց ճակատագրեր խորտակվեցին և հասարակ մարդկանց ապրած տներն ավերվեցին, իսկ աշխարհի ուժեղները... շահեցին: Մեկը մի քիչ շատ, մյուսը մի քիչ քիչ, բայց հենց նրանք շահեցին, իսկ հասարակ մարդկանց բաժին հասան միայն կորուստներ...
Մեղք եղավ Ուկրաինայի ժողովուրդը, թեև ռուսները ևս մեղք եղան՝ հասարակ մարդիկ, որոնց վրա էլ հենց արտացոլվեց այս ամենը...»։

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին