Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նայում ես՝ ինչ է կատարվում Գյումրու քաղաքային իշխանության շուրջ: Հետո մտածում, որ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքներից մեկը, եթե ոչ՝ ամենան, անցնող երեք տասնամյակում այդպես էլ ըստ էության չունեցավ իր պատմությանը, նկարագրին, ներուժին, աուրային արժանի քաղաքային իշխանություն:
Եվ սա ըստ էության նաև Հայաստանում կառավարման «նկարագիրն» է:
Այն դեպքում, երբ թերևս Գյումրին իր այդ ամենով՝ պետք է լիներ Հայաստանի համար առնվազն տեղական կառավարման օրինակելի մոդել: Եվ դա պետք է լիներ նաև հենց պետական կառավարման խնդիր:
Բայց Գյումրուն նայել ու նայում են լոկ իբրև երկրորդ քաղաք, որը ընտրական ռեսուրս է, հետևաբար պետք է այդ քաղաքում իշխանությունը կազմավորել ու դասավորել այնպես, որ առավելագույնս ծառայի օրվա կառավարող համակարգի քաղաքական շահերին»։