«Որոշեցինք, որ առաջիկա երկու խաղերին հավաքականը կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որից հետո արդեն կնշանակվի մարզիչ»,- Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ հավելելով, որ կան թեկնածուներ, որոնց հետ բանակցությունները շարունակվում են, այդ թվում՝ Ռաուլի։ «Պարզաբանումներ չեմ տա, որովհետև դա կարող է վնասել գործընթացին»,- ասել է նա։ Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ |
Բաժանորդագրվել լրահոսին