«Թրամփի հայտարարությունը արժանի է ուշադրության»․ Պուտին
23:42, 07.11.2024 | mamul.am
5220 | 0
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը՝ ուկրաինական ճգնաժամի մասին, ուշադրության են արժանի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում ելույթի ժամանակ։ «Այն, ինչ ասվել է Թրամփի կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ձգտման, ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը նպաստելու մասին, ինձ թվում է՝ նվազագույնը արժանի է ուշադրության»,- РИА Новости-ի փոխանցմամբ, նշել է Պուտինը։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: