Պատերազմի արագ ավարտը, որը խոստացել էր Դոնալդ Թրամփը, անշուշտ կնշանակի կորուստներ Ուկրաինայի համար։ Այս մասին Բուդապեշտում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Մենք ցանկանում ենք պատերազմի արդար ավարտ: Ես վստահ եմ, որ պատերազմի արագ ավարտը կնշանակի կորուստներ․․․ Ես չգիտեմ այդ գաղափարը: Մենք այդ մասին չենք խոսել նախագահ Թրամփի հետ: Կարծում եմ, որ նա իր թիմի հետ կնախապատրաստի որոշակի առաջարկներ»,- ասել է Զելենսկին։ Ըստ УНИАН-ի, Դոնալդ Թրամփը բազմիցս կրկնել է իր խոստումը, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կարող է 24 ժամում վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը։ Սակայն նա երբեք չի բացահայտել իր ծրագրի մանրամասները։ |
Բաժանորդագրվել լրահոսին