Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում Վրաստանի դեսպանն ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլու ֆեյսբուքյան անձնական էջում օրերս կիսված հայտնի հղման հետ, որն առաջացրել էր աղմուկ և հայ հանրության արդարացի վրդովմունք, ասել է.
«Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»:
Վրաստանի դեսպանի գնահատականն ու արձագանքը միանգամայն ողջունելի է: Նաև դրական է, որ հայ հանրությունը, հասարակական-քաղաքական միջավայրը, պաշտոնական կառույցները չտրվեցին սադրանքի և չխաղարկեցին թեման՝ հարվածի տակ դնելով հայ-վրացական նուրբ, և շատ կարևոր հարաբերությունը:
Այսքանով թերևս այն պետք է համարել փակված, և սպասել, մինչևտիկինը կավարտի նախագահական իր ժամկետը՝ ինչին մնացել է քիչ, և կանցնի իր պատվելի ծերությունը վայելելու»։