«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կոռուպցիոն գործից «մաքրելու» համար: – Ե՞րբ եք պատրաստվում ՀՀ Ազգային ժողով մտնել՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցով: – Եթե գործը վերոնշյալ ելքը չի ունենալու, ապա կա՞ն արդյոք նախադրյալներ, իրավական հիմնավորումներ՝ Աղազարյանի վերաբերյալ գործը կարճելու համար: Այս պարզ, տրամաբանական հարցադրումներին պատասխանելու համար ՀՀ Գլխավոր դատախազությունը 30 օր ժամանակ է խնդրել: Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին