ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Տավուշի մարզի անտառներում գայլերը բազմացել, ագրեսիվացել են». Ոսկան Սարգսյան
23:30, 08.11.2024 | mamul.am
1661 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի անտառներում գայլերը բազմացել, ագրեսիվացել են։ Վերջին տարիներին որսորդները գայլեր չեն որսում։ Գայլերի որս չի կատարվում, որովհետև գայլի միսն ուտելի չէ, որսորդներն էլ թանկ գնդակները գայլերի պահով խնայում են։

Տավուշի անտառամերձ գյուղերի ծայրերին, հատկապես մութ ժամանակ գայլերը ոչնչացում են առանց հսկողության մնացած ոչխարներ, խոզեր, ձիեր, ավանակներ։ Գայլերը շատ խելացի, սրատես կենդանիներ են։ Նրանք ոհմակով հարձակվում են Տավուշի մարզի անտառներում, դրանց բացատներում տարվա բոլոր եղանակներին արածող ձիերի երամակների վրա։ Այդ երամակները սովորաբար առանց ձիապանի են լինում, երամակը գայլերից պաշտպանում է երամակի արու ձին՝ հովատակը, ով աքացու ուժեղ հարվածներ է հասցնում գայլերին։ Վերջերս սարում կովեր պահող մեկը տեսել է, թե ինչպես 12 գայլից բաղկացած ոհմակը շրջապատել ու քշում է երամակը, որպեսզի ձիերին գցի դարավանդից կամ իրենց համար հարմար տեղում ուրիշ կերպ շփոթեցնելով ձիերին՝ հարձակվի երամակի վրա։ Որսորդական հրացանով զինված նախրչին կրակելով՝ երամակը ազատել է գայլերի շրջապատումից»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին