Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շրջայց են կատարել Էրեբունի վարչական շրջանում՝ վերհանելով թաղամասի խնդիրները: Խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հրատապ և անհապաղ լուծման կարիք ունեցող խնդիրներ Էրեբունի շրջանի Մուշական թաղամասում կամ երևանցիներին հայտնի Շորբուլախում։ Ստորգետնյա ջրերը, կամ հունը ծածկված գետը բարձրանում և լցվում է տների նկուղները, խոնավեցնում մարդկանց տան հատակն ու պատերը։ Երևանի քաղաքապետարանի պատկան պատկան մարմիններ, հիշեցնեմ, որ այս թաղամասը նույնպես մաս է կազմում Երևանին և այն մայրաքաղաքի թաղամասերից մեկն է։ Երևանի քաղաքային 9%֊անոց իշխանություններ, ասում էիք` ասե՛ք, կանենք, ասված է` դե՛ արեք»։ |
Բաժանորդագրվել լրահոսին