Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստն է: Շատերի համար արդեն սովորական դարձած պրոցես է, բայց ոչ իշխանության համար:
Այս ու բազմաթիվ այլ քաղաքական գործերի հիմնական նպատակը քաղաքական, հասարակական դեմքերին կա՛մ քաղաքական գործընթացներից բռնի հեռացնելն է, կա՛մ այդ իրավունքի էական սահմանափակումը:
Թեև Արմենը 15-ամսյա գաղութային կալանքից անցում է կատարել տնային կալանքի ռեժիմին, սակայն վերջինս քաղաքական իրավունքներն ու քաղաքական մասնակցությունը շարունակվում են խստորեն սահմանափակված մնալ»:
Իշխանությունն օգտագործում է քրեական գործերը` կոնկրետ անձանց ժամանակն ու ռեսուրսներն առավելագույնս վատնելու ու նրանց բացառապես իրավական տարբեր պրոցեսներում պահելու համար, ինչի հետևանքով, բնականաբար, ակտիվ գործող բազմաթիվ անձինք իրենց քաղաքական-հասարակական գործունեությունն իրացնելու խիստ խնդիրներ են ունենում: